Մատչելիության հղումներ

Մարսի վրա մեթան Է հայտնաբերվել


Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության` NASA-ի գիտնականները հայտարարել են Մարսի վրա մեծ քանակությամբ մեթան գազ հայտնաբերելու մասին, ինչը «կարմիր մոլորակի» վրա կյանքի հնարավոր առկայության նշան է:

Գիտնականները Մարսի վրա մեթանի առաջացման հնարավոր պատճառ են համարում կամ ակտիվ աշխարհագրական գործընթացները, օրինակ` մոլորակի ընդերքում ջրի եւ տաք քարերի փոխազդեցությունը, կամ էլ կենսաբանական գործընթացները, այդ թվում` ընդերքում միկրոօրգանիզմների գոյությունը:

Երկիր մոլորակի վրա առկա մեթանի մեծ մասը արտադրվում է օրգանական համակարգերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG