Մատչելիության հղումներ

Ակցիա` Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ


Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդիմության ձերբակալված ակտիվիստների հարազատները եւ աջակիցները:

Նրանք պարզել էին «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն» եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարմանն առնչվող պաստառներ:

«Շատ արագ որոշում էինք կայացրել ակցիա անել Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակի մոտ: Պահանջները` հետեւողական վերաբերմունք Պրեսկոտի եւ Կոլոմբիեյի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի դրույթների հետ կապված եւ քաղբանտարկյալների ազատման խնդիրը` մինչեւ վերջին մարդը ազատել, եւ այնուհետեւ` արտահերթ ընտրություններ», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Ակցիայի մասնակիցները Եվրախորհրդի գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջները:

«Ընդունեց մեր ասածները, այդ ամենը գրանցվեց եւ նա խոստացավ Կոլոմբիեյին եւ Պրեսկոտին ներկայացնել ակցիայի պահանջները», - ասաց Մանուկյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG