Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայազգի ոստիկանը դատապարտվել է դրամաշորթության համար


Ռուսաստանի մայրաքաղաքի ներքին գործերի գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության կապիտան Վահան Կասյանը այսօր 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել դրամաշորթության համար:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Կասյանը, ինչպես նաեւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության նյութատեխնիկական մատակարարման վարչության աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Անդրեյ Կուզնեցովը մեղադրվում են ձեռնարկատերերից ավելի քան 1,5 միլիոն դոլար շորթելու մեջ:

Կուզնեցովը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման: Նույն պատժաչափն է սահմանվել նաեւ «Սոյուզ ունիվերսալ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յանիցկու նկատմամբ, ում դատարանը մեղավոր է ճանաչել կաշառքի փոխանցման հարցում միջնորդության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG