Մատչելիության հղումներ

Ռուսաստանում 1812 թվականի պատերազմում հաղթանակի 200-ամյակի պետական հանձնաժողով է ստեղծվում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հրամանագիր է ստորագրել 1812 թվականի ռուս - ֆրանսիական պատերազմում հաղթանակի 200-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողով ձեւավորելու մասին:

Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ` հանձնաժողովը նախագահելու է անձամբ պետության ղեկավարը, փոխնախագահներն են փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեեւը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, «Ռոսպեչատ»-ի ղեկավար Միխայիլ Սեսլավինսկին, Սմոլենսկի, Կալուգայի, Կալինինգրադի նահանգապետները, Մոսկվայի քաղաքապետը, ականավոր գիտնականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG