Մատչելիության հղումներ

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը թմրանյո՞ւթ է փոխանցել դատապարտյալին


Հայաստանի արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը կասկածվում է դատապարտյալներից մեկին թմրանյութ փոխանցելու մեջ:

Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի հաղորդագրության համաձայն` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ եւ արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցների իրականացրած անձնական խուզարկության ընթացքում «հիմնարկի տնտեսական մասի դատապարտյալ Դանիել Վարդանյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է երկու փաթեթ` թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված գլանաձեւ ապակյա տարա` լցված թափանցիկ, սուր հոտով անհայտ հեղուկով, մոտ 50 միլիգրամ ծավալով, եւ սպիտակ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, անկյան մասում հալեցված անկանոն փաթեթ` սեւ գույն ունեցող, յուրահատուկ սուր հոտով միատար 16,1 գրամ զանգված»:

Դատապարտյալը հայտնել է, որ նշված նյութերն ու առարկաները պարունակում են թմրանյութ, որոնք նույն օրն իրեն է փոխանցել քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ Զավեն Հարությունյանը:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG