Մատչելիության հղումներ

Գեւորգ Մանուկյանը շարունակում է անժամկետ հացադուլը


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ զանգվածային անկարգություններ հրահրելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Մանուկյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շարունակում է դեկտեմբերի 25-ից հայտարարած անժամկետ հացադուլը:

«Ազատություն» ռադիոկայանին Մանուկյանի փաստաբան Իրինա Պետրոսյանը այսօր հանձնել է իր պաշտպանյալի կոչը Հայաստանի Հանրապետության նախագահին:

Նշելով, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո երկիրը «գտնվում է քաոսային իրավիճակում, լի է քաղբանտարկյալներով», Մանուկյանը շարունակում է. - «Ես կոչ եմ անում Ձեզ եւ այս իշխանություններին սթափվել, անմիջապես ձեռնարկել միջոցներ երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար, ժամ առաջ ազատել քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներին»:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Մանուկյանը հացադուլ է հայտարարել եւ հավելեց, որ վերջինս գտնվում է բժիշկների հսկողության տակ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG