«Վարդգես Գասպարիից նամակ ենք ստացել, որում նա հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 10:30-ին իր մոտ ներխուժել են մի խումբ անձինք` մոտ 10 հոգի, եւ նրան ֆիզիկական բռնության են ենթարկել: Ցավոք սրտի, մենք նոր ենք իմանում այս փաստը», - ասաց Զուրաբյանը:
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, որ բանտախցերում բռնության են ենթարկվել հետընտրական իրադարձություների կապակցությամբ կալանավորվածներից Գրիգոր Ոսկերչյանը, Գեւորգ Մանուկյանը եւ Արմեն Խուրշուդյանը:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբանի հայտարարության հիման վրա նշանակված ծառայողական քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:
Անուշ Մարտիրոսյան