Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը փորձագետներ կուղարկի Ուկրաինա` մատակարարվող գազի ծավալները վերահսկելու համար


Եվրահանձնաժողովը «անհապաղ» տեխնիկական փորձագետներ կուղարկի Ուկրաինա` Ռուսաստանի կողմից Եվրամիության երկրների օգտագործման համար մատակարարվող բնական գազի ծավալների մշտական մոնիտորինգ իրականացնելու համար:

Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այսօր պայմանավորվել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն եւ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Կողմերի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահին վստահեցրել է, որ Ուկրաինան կապահովի գազի անխափան տրանզիտը իր տարածքով` եթե Ռուսաստանը վերականգնի Եվրամիության երկրների համար նախատեսվող վառելիքի մատակարարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG