Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ժամանեց Վաշինգտոն


ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Բարաք Օբաման երեկ ժամանել է Վաշինգտոն, որտեղ պատրաստվում է իր նոր պարտականությունները ստանձնելուն:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Օբամային դիմավորել են շուրջ 100 համակիրներ եւ երկու տասնյակ ընդդիմադիրներ:

Սպիտակ տան մոտակայքում գտնվող «Հեյզ-Ադամս» հյուրանոցում, որտեղ Օբամա ընտանիքը բնակվելու է մինչեւ հունվարի 15-ը, անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկված:

Բարաք Օբամայի կինը` Միշելը, եւ երկու դուստրերը Վաշինգտոն են ժամանել շաբաթ օրը, եւ երեխաները այսօրվանից կսկսեն դպրոց հաճախել:

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG