Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում դատարանի դահլիճ չմտնել


Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել, որով «կոչ է անում քաղբանտարկյալների հարազատներին, ընկերներին ու աջակիցներին» ոչ մի դեպքում չմտնել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ, որտեղ վաղը` դեկտեմբերի 27-ին նշանակված է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարության հերթական նիստը:

Կոնգրեսի հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ըստ հավաստի տեղեկությունների, ոստիկանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահանգվել է դեկտեմբերի 27-ին «7-ի գործով» դատավարության ընթացքում կոշտ սադրանքներ կազմակերպել քաղբանտարկյալների հարազատների նկատմամբ, դատարանի դահլիճում հասնել այնպիսի իրավիճակի ստեղծման, որը թույլ տա դատավորին, հղում կատարելով օրենքի՝ հասարակական կարգը դատարանի շենքում պահպանելու մասին համապատասխան հոդվածին, փակ դատավարության անցկացման որոշում կայացնել»:

«Դատավարական այս պրոցեսում եւս վարչախմբին զսպող մեր ամենահզոր զենքը հրապարակայնությունն է, տեղեկատվության արագ տարածումը, միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հակազդեցության կազմակերպումը», - ասված է հայտարարության մեջ, - «Դատարանի դահլիճ չմտնելու այս մարտավարությունը մենք կշարունակենք մինչեւ տոներից հետո կվերականգնվի մամուլի ու հիշատակված կառույցների ու հիմնարկների բնականոն աշխատանքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG