Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը վերընտրվեց Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր վերընտրվել է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եւ կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը մինչեւ 2016 թվականը:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Ալիեւը Ազգային օլիմպիական կոմիտեն գլխավորում է 1997 թվականից: Անցած 11 տարիների ընթացքում ադրբեջանցի մարզիկները 400-ից ավելի տարբեր մեդալներ են վաստակել Օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, երկրում կառուցվել է 15 օլիմպիական համալիր եւ կառուցվում է եւս 23-ը:

Իլհամ Ալիեւի ծննդյան օրը` դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց երկրի հիմնական օրենքում փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնելու` իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորների առաջարկի կապակցությամբ: Փոփոխությունների ընդունվելու դեպքում կվերացվի մեկ անձի համար անընդմեջ երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու սահմանադրական արգելքը, ինչը պաշտոնավարման երրորդ ժամկետի ճանապարհ կբացի Իլհամ Ալիեւի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG