Հայաստանում իրականացվում է յուրատեսակ տնտեսական բոլշեւիզմի քաղաքականություն, որի էությունը ոչ թե բռնի սեփականազրկումն է, այլ ռեպրեսիվ հարկային քաղաքականության միջոցով տնտեսական ողջ տարածքի` իշխանության ցանկությունների եւ քմահաճույքների համաձայն վերաբաշխումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը:
«Դուք տեսնում եք` Ազգային ժողովում օրինագիծ է մտել, որը վերաբերում է նաեւ տանը գուլպա գործող տատիկներին` ըստ էության: Անունը դրել են ինքնազբաղվածներ եւ հայտարարում են, որ` մենք նրանց վերահսկելու ենք կոնտր-ագենտների միջոցով», - ասաց Թեւանյանը` հիշեցնելով, որ Ազգային ժողովում այս մասին պաշտոնական հայտարարություն է հնչեցրել պետական եկամուտների փոխնախարարը:
Մեկնաբանելով այս շաբաթ Ազգային ժողովում քննարկված «Արտոնավճարների մասին» օրենքի նախագիծը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավարը պարզաբանեց. - «Գնորդները, կամ էլ դրանից օգտվողները, ինֆորմացիա պետք է տան պետությանը: Այսինքն` համընդհանուր գործտվողական մեխանիզմ են պատրաստում, որ գուլպա գործող տատիկը, եթե գյուղում խնձորի հետ փոխանակի այդ գուլպան, պետք է մտնի անհատ ձեռներեցների դաշտ եւ հաստատագրված վճարով հարկվի»:
2009-ի բյուջեն կատարելու համար «պետությունը որոշում է կայացրել մտնել յուրաքանչյուրի գրպանը», - ասում է Թեւանյանը, - «Այս տարի ընդունվել է մոտ 3,15 միլիարդ դոլարի բյուջե: Այսինքն, եթե համեմատենք 2007-ի բյուջեի հետ, որի ծախսային մասը 1,7 միլիարդ էր, բյուջեն ավելացել է մոտ երկու անգամ: Բայց համախառն ներքին արդյունքը չի ավելացել 2 անգամ: Համամասնություն չկա»:
Ֆինանսատնտեսական ընդհանուր ճգնաժամը դիմագրավելու համար տնտեսագետն առաջարկում է իր լուծումները. - «Պետությունը պետք է հարկային բեռի թեթեւացում իրականացներ, իջեցներ դրույքաչափերը, գնար շահութահարկի կրճատման ճանապարհով, դադարեցներ կանխավճարների հավաքագրումը, գերավճարների հետ կապված հստակ մեխանիզմ ապահովեր, երբ որ պետությունը ավելացված արժեքի հարկը պետք է վերադարձնի տնտեսվարողներին, պետք է փոխել օրենսդրությունը եւ մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը պետք է տեղափոխել ներքին հարկման դաշտ, այսինքն` շրջանառու միջոցից չզրկել տնտեսվարողներին, պետք է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, որը ենթադրում է տոկոսադրույքների իջեցմանն ուղղված քայլեր, չպետք է վախենալ ինֆլյացիայից»:
Տիգրան Ավետիսյան