Լեռնային Ղարաբաղի մի խումբ հասարակական գործիչներ ստեղծել են Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդ։
Ստեփանակերտի մամուլի ակումբի տարածած հաղորդագրության համաձայն` Խորհուրդը նպատակ ունի ի մի բերել Ղարաբաղում առկա մտավոր ներուժը եւ այն ի սպաս դնել «արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում Արցախի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը»:
Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդ պատրաստվում է «շահագրգիռ պետական եւ ոչ պետական կառույցների համար գործնական առաջարկություններ մշակել, այդ թվում՝ հանրապետության համար հրատապ հարցերի շուրջ հանրային քննարկումների միջոցով»։
Խորհուրդը գլխավորելու է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։