Մատչելիության հղումներ

Կաթոլիկները եւ բողոքականները այսօր նշում են Սուրբ Ծնունդը


Աշխարհի կաթոլիկները եւ բողոքականները այսօր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Կեսգիշերին տոնակատարությունները մեկնարկեցին Բեթղեհեմում, Վատիկանում եւ աշխարհի շուրջ 100 երկրների եկեղեցիներում:

Բեթղեհեմում արարողությունները տեղի ունեցան Քրիստոսի Ծննդյան տաճարում, իսկ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը «Քաղաքին եւ Աշխարհին» (Urbi et Orbi) հասցեագրած ավանդական ուղերձը արտասանեց Վատիկանի Սուրբ Պետրոսի բազիլիկի կենտրոնական պատշգամբից:

Ավանդույթի համաձայն` Հռոմի պապի ուղերձը նաեւ մեղքերի թողություն է շնորհում, ընդ որում` այն ստանում են ոչ միայն Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալները, այլեւ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով արարողության հեռարձակմանը հետեւող միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր մայրցամաքներում:

Նախքան օրհնության արարողությունը, Պապը աշխարհի ավելի քան 60 լեզուներով հավատացյալներին շնորհավորում է Քրիստոսի Ծննդյան առթիվ:

Կաթոլիկների հետ Սուրբ Ծնունդը այսօր նշում են նաեւ բողոքականները, լյութերականները, անգլիկան եկեղեցու հետեւորդները, բապտիստները, հիսունականները:

Ուղղափառ եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG