Մատչելիության հղումներ

Միասեռականների մասին Հռոմի պապի խոսքերը միանշանակ չեն ընկալվել


Հռոմի պապը Բենեդիկտոս 16-րդը երեկ հայտարարել է, թե մարդկությանը միասեռական վարքագծից փրկելը նույնքան կարեւոր նշանակություն ունի, որքան շրջակա միջավայրի պաշտպանությանը:

BBC-ի փոխանցմամբ` Բենեդիկտոս 16-րդը, մասնավորապես, ասել է. - «Եկեղեցին մարդկային բնությունը բաժանում է տղամարդու, կամ կնոջ, եւ կոչ է անում հարգել այս կարգը: Սա բխում է Արարչի հանդեպ տածած հավատից»: Տղամարդու եւ կնոջ միջեւ տարբերություն չդնելու դեպքում, կարծիք է հայտնել Հռոմի պապը, մարդկային ռասան կարող է կործանման գնալ:

Մարդկային բնությունը պաշտպանության կարիք ունի, այնպես, ինչպես պաշտպանության կարիք ունի բնությունը` մերձարեւադարձային անտառները:

Հռոմի պապի խոսքերը քննադատության են արժանացել եվրոպական քաղաքական գործիչների, իրավապաշտպանների եւ միասեռականների կազմակերպությունների կողմից: Բենեդիկտոս 16-րդին մեղադրում են միասեռականների նկատմամբ ատելություն սերմանելու եւ միասեռական ամուսնությունների դեմ արտահայտվելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG