Մատչելիության հղումներ

Արմեն Մովսիսյան. «Մենք նոր ատոմային բլոկի համար օգտագործելու ենք աշխարհի լավագույն փորձը»


Մի քանի օրից կառավարությունը Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար մրցույթ կհայտարարի եւ փետրվարի վերջին կընտրվի այն ընկերությունը, որը կկառավարի նոր ատոմակայանի կառուցման գործընթացը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ կառավարության որոշմամբ հաստատվել է նոր էներգաբլոկի կառուցման կառավարող ընկերության համար հայտարարվող մրցույթի փաթեթը: Նախարարի խոսքով` մրցույթում շահած ընկերությունը իրականացնելու է միայն նոր էներգաբլոկի շինարարությունը, բայց ոչ` կառավարումը:

«Ատոմակայանը չի լինելու ինչ-որ ինչական: Մենք մեր նոր ատոմային բլոկի կառուցման համար օգտագործելու ենք աշխարհի լավագույն փորձը: Այսինքն` եթե լավագույն ռեակտորը կլինի ռուսական, կանադական, կամ ինչ-որ այլ, ուրեմն մենք անպայմանորեն կօգտագործենք այդ լավագույնը եւ այդպես նաեւ մյուս օղակները», - ասաց Մովսիսյանը:

Այս տարի ստեղծվեց հայ-ռուսական երկրաբանական հետախուզական համատեղ ընկերությունը, որը հիմնականում պետք է զբաղվի Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրերի ուսումնասիրությամբ:

«Եթե ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ինչ որ ունենք, դրանք [ուրանի] լուրջ պաշարներ են, բնականաբար, մենք մեր հանքաքարը կտանենք, Ղազախստանում կվերամշակենք եւ կբերենք մեր ատոմակայանում կօգտագործենք», - նշեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG