Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Ըստ գլխավոր դատախազության մամլո ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 24-ին Ղարաքեշիշյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանը ընկերների հետ Լոռու մարզի Ամրակից գյուղի «Դրախտ» ռեստորանում վեճի է բռնվել Ստեփանավանի քաղաքապետի հետ` իր հորեղբոր դուստր? Լիաննա Գրիգորյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ:
Վիճաբանության ընթացքում Գրիգորյանը կտրող-ծակող գործիքով հարվածել է Ղարաքեշիշյանին: Պաշտպանվելով` Ստեփանավանի քաղաքապետը ատրճանակով կրակել է Գրիգորյանի աջ ազդրին, այնուհետեւ կրակ է բացել վերջինիս ընկերների ուղղությամբ` նրանց հասցնելով միջին ծանրության մարմնական վնասներ:
Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել` 116-րդ հոդվածի 1-ին մասով? անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: