Մատչելիության հղումներ

Թուրքական զինված ուժերը «վտանգավոր» են համարում հայերից հրապարակավ ներողություն խնդրելը


Թուրքական զինված ուժերն իրենց դժգոհությունն են հայտնել «1915 թվականի Մեծ աղետի» կապակցությամբ հայերից ներողություն խնդրելու` թուրք մտավորականների նախաձեռնության վերաբերյալ:
Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի` թուրքական զինված ուժերի խոսնակ գեներալ Մետին Գուրուկն այսօր հայտարարել է, որ թուրք մտավորականների կողմից ինտերնետում տեղադրված հայտարարությունը, որով վերջիններս հայերից ներողություն են հայցում Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների համար, «վտանգավոր հետեւանքների կհանգեցնի»:

Երեքշաբթի օրը մեկնաբանելով մտավորականների նախաձեռնությունը` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ամեն ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, սակայն, քննադատել է նախաձեռնությունը:

«Չեմ ընդունում սկսված արշավը եւ չեմ սատարում այն: Այն որեւէ օգուտ չի տա` բացի տագնապներ հարուցելուց, մեր անդորրը խախտելուց եւ ձեռնարկված քայլերը ի չիք դարձնելուց»:

Երկուշաբթի ինտերնետում հայտնված հայտարարությանը արդեն միացել է 13,5 հազարից ավելի մարդ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG