Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում - Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկշաբաթյա այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպումներ կունենա միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ամերիկյան կառավարական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Վրաց ընդդիմադիր մեկնաբանների կարծիքով, Վաշինգտոնում փորձում են գնահատել Վրաստանի ապագա նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների հնարավորությունները: Այդ առումով առավել հաճախ նշում են Նինո Բուրջանաձեի եւ Միացյալ ազգերի կազմակերպությունում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի անունները:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ` Բուրջանաձեն շատ խիստ է քննադատում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին եւ պնդում է, որ օր առաջ պետք է անցկացնել նախագահական վաղաժամկետ ընտրություններ: Ալասանիան ավելի զուսպ է իր ելույթներում:
Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ Բուրջանաձեն խոսել է Պերեւի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին. ռուսական ստորաբաժանումն անսպասելիորեն հեռացել է Հարավային Օսիայի սահմանին գտնվող այդ գյուղից, ապա, երբ գյուղ է մտել Վրաստանի ոստիկանության ջոկատը, ռուսները վերադարձել են` վրացիներին ստիպելով նորից հեռանալ: Բուրջանաձեն ասել է, թե քանի դեռ Վրաստանը գլխավորում է Սաակաշվիլին՝ ռուսները այնտեղից չեն հեռացնի իրենց բանակը: Նա նաեւ ասել է, թե նախագահի պատեհ-անպատեհ մեկնաբանությունները զայրացնում են Մոսկվային:
«Իշխանությունների հիմարության հետեւանքով երկիրը գրավված է», - ասել է Նինո Բուրջանաձեն:
Պերեւի գյուղի միջադեպը մեկնաբանել է նաեւ Թբիլիսի ժամանած Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:
«Ռուսական զինուժը պետք է հեռանա, դրա վերաբերյալ կա Եվրամիության մոնիտորինգի եզրակացությունը, որի հետ մենք համաձայն ենք: Իսկ թե ինչո՞ւ են ռուսները մտել Պերեւի՝ այդ հարցի պատասխանը մենք չունենք», - Թբիլիսիի օդակայանում ասել է Բրայզան: Ի դեպ, նա այսօր իսկ մեկնել է Ժնեւ, որտեղ մասնակցելու է դեկտեմբերի 17-ից 18-ը նախատեսված` Կովկասում անվտանգության հարցով բանակցությունների երրորդ փուլին: Այսօր, բանակցություններին մասնակցելու նպատակով ժնեւ է մեկնել նաեւ
Վրաստանի պատվիրակությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա