Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի նախկին նախագահը «զարմանք ու զայրույթ» է արտահայտել 2009-ի պետբյուջեի կապակցությամբ


«Հայաստանի իշխանությունը նման է մի երեխայի, ով փակում է աչքերն ու ձեւացնում, թե ինքն անտեսանելի է, շուրջն էլ ոչինչ տեղի չի ունենում»: Անդրադառնալով միջազգային ֆինանսական ճգնաժամին` այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ նման զուգահեռ անցկացրեց Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Բացարձակ անունակություն ցուցաբերեցին մեր իշխանությունները` որեւէ վճիռ կայացնելու: Վկա` պետական բյուջեի քննարկումները եւ հաստատումը», - ասաց Ասատրյանը: - «Այն փաստաթուղթը, որը ձեւավորվել էր հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ էության, առանց որեւէ փոփոխության ընդունվեց պառլամենտի կողմից»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահը որպես մասնագետ «զարմանք ու զայրույթ» արտահայտեց 2009 թվականի հաստատված բյուջեի վերաբերյալ, պնդելով, որ այն կազմվել է առանց հաշվի առնելու միջազգային ֆինանսական ճգնաժամը եւ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG