Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախկին առաջնորդի անունը հանվում է պետական օրհներգից


Թուրքմենստանի խորհրդարանը հավանություն է տվել պետական օրհներգի վերանայված տեքստին, որում բացակայում են անդրադարձները երկրի նախկին առաջնորդ Սափարմուրադ Նիյազովին:

Հաղորդելով այդ մասին` միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ Թուրքմենստանի ներկայիս իշխանությունները աստիճանաբար ազատվում են երկու տարի առաջ մահացած նախկին առաջնորդի անձի պաշտամունքի դրսեւորումներից:

Մասնավորապես, այս տարվա ապրիլին Թուրքմենստանում վերականգնվեցին ավանդական օրացուցային անվանումները: Նիյազովը, ով երկիրը կառավարել էր 21 տարի, վերանվանել էր ամիսները եւ շաբաթվա օրերը: Այսպես, հունվարը նա վերանվանել էր «Թուրքմենբաշի» («բոլոր թուրքմենների հայր»), ինչպես իրեն էին անվանում Թուրքմենստանում, ապրիլը վերանվանել էր մոր անվամբ, իսկ սեպտեմբերը` «Ռուխնամա», ինչպես վերնագրված է նրա հեղինակած հոգեւոր գիրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG