Մատչելիության հղումներ

Պորտուգալիան կընդունի Գուանտանամոյի կալանավորներին


Պորտուգալիայի արտգործնախարարը Եվրամիության երկրներին կոչ է արել իրենց երկրներում ընդունել ամերիկյան Գուանտանամո կալանավայրի ազատազրկվածներին:

Ըստ «Ասոշիեյթիդ պրես» գործակալության` արտգործնախարար Լուիս Ամադոն հայտարարել է, որ Պորտուգալիան պատրաստ է ընդունել Գուանտանամոյի կալանավորներին, ովքեր զրկված են հայրենիք վերադառնալու հնարավորությունից, եւ Եվրամիության մյուս երկրներին կոչ է արել հետեւել Պորտուգալիայի օրինակին:

Նրա կարծիքով, այդ քայլով եվրոպական երկրները կցուցադրեն, որ պատրաստ են օգնել Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ Բարաք Օբամային` փակել կալանավայրը:

Գուանտանամոյի բազայում այս պահին ահաբեկչության մեջ կասկածվող 225 ազատազրկված կա: Նրանցից 50-ի նկատմամբ կարճվել են բոլոր մեղադրանքները, սակայն Միացյալ Նահանգների իշխանությունները չեն շտապում նրանց հայրենիք տեղափոխել, պատճառաբանելով` թե այդ մարդիկ կարող են իրենց երկրներում հետապնդումների ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG