Մատչելիության հղումներ

Ավարտվել է Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Բուլղարիա


Երեկ առավոտյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը մասնակցել են հայ-բուլղարական բիզնես ֆորումի բացման արարողությանը, որտեղ, ինչպես փոխանցել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, երկու նախագահները շեշտել են Հայաստան-Բուլղարիա գործարար փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերելու բոլոր նախաձեռնություններին:

Հայ-բուլղարական բիզնես ֆորումի շրջանակներում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր, այնուհետեւ երկու նախագահները մասնակցել են մի շարք մշակութային միջոցառումների:

Սերժ Սարգսյանի այցը եզրափակվել է Սոֆիայում Հայաստանի դեսպանություն այցելությամբ, որից հետո նախագահը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG