Մատչելիության հղումներ

Գտնվել է Ռուբինշտեյնի «Քրիստոս» կորած օպերան


Ռուսաստանի Պերմ քաղաքաի օպերայի եւ բալետի թատրոնում վաղը տեղի կունենա Անտոն Ռուբինշտեյնի «Քրիստոս» օպերայի պրեմիերան:

Օպերայի որոշ հատվածների առաջին եւ միակ համերգային կատարումը, ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի տեղեկացմամբ, տեղի է ունեցել Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում ավելի քան մեկ դար առաջ` 1894 թվականին:

Ռուբինշտեյնի մահից հետո օպերայի պարտիտուրան կորած էր համարվում: Քսան տարվա որոնումների արդյունքում Ռուբինշտեյնի թոռը` Անտոն Շարոեւը, Բեռլինի ազգային գրադարանում հայտնաբերել է կոմպոզիտորի կորած համարվող աշխատանքը:

Օպերայի նոր բեմականացման մեջ օգտագործվել են ռուսերեն, գերմաներեն, եբրայերեն, հայերեն, լատիներեն լեզուները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG