Մատչելիության հղումներ

Օբաման Իլինոյսի նահանգապետին կոչ է արել հրաժարական տալ


Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոեւիչին հրաժարական տալ: Բլագոեւիչը մեղադրվում է Օբամայի նախագահ ընտրվելուց հետո թափուր մնացած Իլինոյսի սենատորի պաշտոնը վաճառելու փորձ կատարելու մեջ:

Իլինոյսի օրենսդրության համաձայն, եթե ընտրված սենատորը ժամկետից շուտ է ավարտում պաշտոնավարումը, հաջորդ սենատորին նշանակելու իրավունքը վերապահվում է նահանգապետին:

Երեքշաբթի Միացյալ Նահանգների գլխավոր դատախազությունը հրապարակել էր Բլագոեւիչի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները, որոնց հիման վրա նահանգապետին մեղադրանք էր առաջադրվել:

Բլագոեւիչի փաստաբանը, «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը եւ չի պատրաստվում հրաժարական տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG