Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով երեկ մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Բուլղարիա: Սերժ Սարգսյանի ղեկավարած պաշտոնական պատվիրակության կազմում են, ինչպես փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, արտաքին գործերի, մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարները:
Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Գեորգի Պրվանովի առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:
Հանդիպումների ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը: Երկուստեք կարեւորվել է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը եւ երկու երկրների միջեւ շուրջ 150 միլիոն դոլարի հասնող ապրանքաշրջանառության կառուցվածքի վերափոխման անհրաժեշտությունը:
Նախագահները համաձայնագրեր են ստորագրել քաղաքացիական ծառայության, պետական կառավարման ոլորտում համագործակցության, երկու երկրների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու, ազգային արխիվների բնագավառում համագործակցության վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2009-2010 թվականներին Հայաստանում` Բուլղարիայի եւ Բուլղարիայում` Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի եւ Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ: Հանդիպումների ընթացքում նույնպես քննարկվել են հայ-բուլղարական փոխգործակցությանն առնչվող խնդիրներ:
Այսօր Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Սոֆիայում անցկացվելիք բիզնես ֆորումին: