Մատչելիության հղումներ

Բրայզա. - «Հելսինկիում Ղարաբաղի հարցով հռչակագիր չի ընդունվել Ռուսաստանի պատճառով»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, թե Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի հարցով հռչակագիր չի ընդունվել Ռուսաստանի պատճառով:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրները Lեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան: Այդ հարցով նախարարների քաղաքական հռչակագիր չնդունվեց` հիմնակում Ռուսաստանի կողմից հակազդեցության եւ անհիմն պահանջների պատճառով», - ադրբեջանական APA լրատավական գործակալությանը ասել է Բրայզան:

Դեկտեմեբրի 4-ին Հելսինկիում համատեղ հայտարարություն ստորագրեցին Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարները, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը:

Համատեղ հայտարարությամբ հակամարտ կողմերին կոչ արվեց շարունակել աշխատանքը եւ առաջիկա ամիսներին վերջնական պայմանավորվածության հասնել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Մեթյու Բրայզան հաստատել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի խոսքերը միջնորդների մասնակցությամբ Հելսինկիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ներկայացված առաջարկների վերաբերյալ:

«Մինսկի խմբի համանախագահները մի շարք գաղափարներ ներկայացրեցին այն մասին, թե ինչպես կարելի է մադրիդյան սկզբունքները հարմարեցնել երկու կողմերի շահերին: Բայց ես առայժմ չեմ կարող այդ մասին ավելի մանրամասն խոսել», - ասել է Բրայզան:

Մեթյու Բրայզան նաե ասել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կոնկրետ ժամկետ չի որոշվել, բայց հույս է հայտնել, որ այն տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG