Չիկագոյի դատարանը 4.5 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակել երեքշաբթի օրը ձերբակալված Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոյեւիչին, ով մեղադրվում է շորթման եւ կաշառք վերցնելու փորձ կատարելու համար:
Ավելի վաղ, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազությունը հրապարակել էր Բլագոյեւիչի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները, որոնց հիման վրա նահանգապետին մեղադրանք է առաջադրվել: Գաղտնալսումները կատարվել են դատարանի որոշմամբ:
Նախաքննության տվյալներով, նահանգապետը գաղտնի գործարքի մեջ է մտել Սենատում Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Բարաք Օբամայի տեղը վաճառելու նպատակով:
Օբաման այսօր հայտարարել է, որ Իլինոյսի սենատորի ընտրության հարցով որեւէ շփում չի ունեցել Ռոդ Բլագոեւիչի հետ եւ հայտնել է, որ վշտացած է իր թափուր մնացած սենատորական տեղի շուրջ ծավալված սկանդալի պատճառով: