Մատչելիության հղումներ

Այսօր ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է


Լեռնային Ղարաբաղի պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության քաղաքացիներին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը փաստացի ամրագրեց ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ստեղծելու իր կամքը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ 15 տարի անց, 2006 թվականի նույն օրը Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ազգովի արտահայտեց իր անկախ պետականությունը էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու վճռականությունը` համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունելով երկրի գլխավոր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը»:

- «Այն դարձավ ժողովրդավարական պետություն կառուցելու, միջազգային իրավունքի նորմերին հավատարիմ լինելու, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու մեր պետական քաղաքականության անշրջելիության վկայությունը: Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է, որ Արցախի անկախությունն ու անվտանգ գոյատեւումը այլընտրանք չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG