Համերգի ծրագիրն ինքն անձամբ է ընտրել` ներառելով հայ, թուրք եւ եվրոպացի կոմոպոզիտորների ստեղծագործություններ: Կկատարի նաեւ իր ընկերներից մեկի` ստամբուլաբնակ թավջութակահար եւ կոմպոզիտոր Արդա կամ Արտաշես Ագոսյանի գործերից մեկը: Նախատեսել էր հանդես գալ Ագոսյանի ջութակի կոնցերտով, որի պրեմիերան կայացել է 2 տարի առաջ հենց իր կատարմամբ, բայց տեխնիկական խնդիրների պատճառով այսօր կհնչի Ագոսյանի «Մտորում» ստեղծագործությունը:
Չիհաթ Աշքինի մենահամերգը իրականանում է «Եվրասիա» հիմադրամի «Երաժշտական կամուրջ» հայ-թուրքական նախագծի շրջանակներում. սա թվով 4-րդն է փոխայցն է` համերգի ձեւով: Նոյեմբերի 25-ին Ստամբուլում մենահամերգով հանդես է եկել «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանը, իսկ ավելի վաղ փոխայցեր էին կատարել նաեւ «Կոմիտաս» եւ «Բոսֆորուս» քառյակները:
Չիհաթ Աշքինը պատմեց, որ հայ կոպոզիտորների գործեր բազմիցս կատարել է` հատկապես Արամ Խաչատրյանի: Ծանոթ է նաեւ Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությանը:
Հայ-թուրքական հարաբերությունների ու խնդիրների մասին ջութակահարը մեծ լավատեսությամբ է խոսում` վստահ, որ հենց մշակութային փոխհարաբերությունների միջոցով կարելի է փոխել որեւէ բան. - «Թող քաղաքական գործիչներն անեն իրենց գործը, իսկ մենք փորձենք մշակույթներ միավորել»:
Սեդա Պապոյան