Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին


Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

«Խորապես սգում եմ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի մահվան կապակցությամբ», - ուղերձից մեջբերում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: - «Հայաստանում գիտեին, սիրում եւ խորապես հարգում էին Նորին Սրբությանը: Նա մեծ ավանդ ներդրեց Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի զարգացման գործում: Մենք հիշում եւ բարձր ենք գնահատում Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը: Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, բոլոր ռուսաստանցիներին եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետեւորդներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG