Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը Բաքվում կմասնակցի TRACECA-ի 10-ամյակին նվիրված հոբելյանական հավաքին


Այսօր Բաքվում կկայանա TRACECA-ի 10-ամյակին նվիրված հոբելյանական հավաք, որին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը, հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը եւ արտգործնախարարության մեկ ներկայացուցիչ:

Ըստ ադրբեջանական APA գործակալության, Հայաստանի պատվիրակությունը արդեն երեկ մասնակցել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունում կայացած TRACECA-ի փորձագետների հանդիպմանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG