Վաղը Բաքվում կկայանա TRACECA-ի 10-ամյակին նվիրված հոբելյանական հավաք, որին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի խոսնակ Սուսաննա Տոնոյանը, հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարության արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանը եւ արտգործնախարարության մեկ ներկայացուցիչ:
Ըստ ադրբեջանական APA գործակալության, Հայաստանի պատվիրակությունը այսօր արդեն մասնակցել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունում կայացած TRACECA-ի փորձագետների հանդիպմանը:
Կարինե Քալանթարյան