Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է հաշմանդամների միջազգային օրը


Այս առիթով այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել էր «Հավասար հնարավորություններ ապահովելու ճանապարհին» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսի բոլոր տաղավարները ներկայացված էին էին ըստ թեմաների` իրավական դաշտ, քաղաքաշինական լուծումներ, կրթություն, սպորտ, զբաղվածություն, համայնքային ծառայություններ, վերականգնողական պարագաներ եւ այլն: Տաղավարների ձեւավորմանը մասնակցել էին ինչպես պետական կառավարման շահագրգիռ մարմիններ, այնպես էլ ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:

Միջոցառմանը ներկա էին հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հաշմանդամների իրավունքների կոնվենցիային Հայաստանը միացել է 2006 թվականի դեկտեմբերին` Նյու Յորքում ստորագրելով այդ փաստաթուղթը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը նշեց, որ այդ քայով Հայաստանը ստանձնել է որոշ պարտավորություններ:

2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցրերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովվմումը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանն ասաց, որ այս տարվա նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը այդ հանձնաժողովը հայտարարել է հաշմանդամների իրավունքների պաշտպանության եւ իրազեկման մեկմսիակ:

«Քայլ առ քայլ պիտի փորձենք լուծել բոլոր խնդիրները», - ասաց Ջեմմա Բաղդասարյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG