Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը լավատես է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպութան (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը երեկ ասել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, եւ ԵԱՀԿ-ն հուսով է, որ հարցի շուրջ տարածաշրջանային հռչակագիր կստորագրվի կազմակերպության` այս շաբաթ կայանալիք հավաքում:

«Կարծում եմ, մենք հեռանում ենք սառեցված հակամարտությունից դեպի հարատեւ լուծում, թեեւ, անշուշտ, դրան դեռ չենք հասել, եւ խիստ կարեւոր է, որ Մինսկի խումբը աշխատի այդ ուղղությամբ», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ասել է Ստուբը:

Ֆինլանդիայի արտգործնախարարը ասել է նաեւ, որ դեկտեմբերի 4-5-ին Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ 50 երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի քննարկումներում գերակայելու են կովկասյան հիմնախնդիրները` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG