Այսօր առավոտյան նոյեմբերի 10-ից կալանքի տակ գտնվող Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը դիմում է ներկայացրել «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին` տեղեկացնելով, որ նախորդ օրվանից հացադուլում է:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները «հացադուլում գտնվող կալանավորի անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու համար»:
Հացադուլի միջոցով Հացպանյանը բողոքն է արտահայտում իր դեմ հարուցված քրեական գործի դեմ: Նա, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով (սուտ մատնություն):
Ռուզաննա Ստեփանյան