Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կկատարելագործի իր ռազմավարական հրթիռները


Ռուսական պաշտոնյաները նախազգուշացրել են, որ տիեզերական հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ամերիկյան ծրագրերի հետեւանքով` Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կարող է սպառազինությունների նոր մրցավազք սկսվել:

Ռուսաստանի Ռազմավարական հրթիռային ուժերի ղեկավար գեներալ-գնդապետ Նիկոլայ Սոլովցովը «Ինտերֆաքս» գործակալությանը այսօր հայտնել է, որ Միացյալ Նահանգների կողմից ստեղծվելիք հակահրթիռային համակարգից ռուսական միջմայրցամաքային հրթիռները պաշտպանելու համար նախատեսվում է դրանք համապատասխանաբար կատարելագործել:

Անցյալ տարի Միացյալ Նահանգները հերթական անգամ հաստատել էր երկրի ուղեծրում հակահրթիռային եւ հարձակողական տիպի համակարգեր տեղաբաշխելու մտադրության մասին, որոնք, ամերիկյան պաշտոնյաների վկայությամբ` նպատակ ունեն չեզոքացնել Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի ներկայացրած հրթիռային հարձակման սպառնալիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG