Ինչպես այսօր լրագրողներին փոխանցեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանը, «Պետական տուրքի եւ լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել անհատների մասով` ի շահ անհատ ձեռնակատեր վարորդների:
«Օրենքում նախկինում ասվում էր, որ լիցենզավորման համար պետական տուրք է սահմանվում 200 հազար դրամը: Տրանսպորտի եւ կապի նախարարության նախաձեռնությամբ, կառավարության ներկայացմամբ Ազգային ժողովը քննարկել է անհատների մասով [խոսքը վերաբերում է այն անհատ ձեռներեցին, ով ինքը անձամբ շահագործում է իր տրանսպորտային միջոցը], իջեցվել է 200 հազար դրամից 25 հազար դրամի»:
Լիցենզիա ստանալու համար, սակայն, ըստ պաշտոնյայի, համապատասխան սարքեր եւ ատրիբուտներ են անհրաժեշտ. - «Դա թափքային մասում շախմատաձեւ նշումներ են, կանաչ եւ կարմիր լուսացուցիչների առկայությունն է, սակաչափիչի առկայությունն է, տանիքին հուսալի փակցված դեղին «Տաքսի» հայերեն նշագրմամբ նշանն է, եւ եւս մեկ բան, որը պարտադիր է. մեքենայի ներսում ունենալ վարորդի տվյալներով եւ տրանսպորտային կազմակերպության տվյալներով փակցրած փոքրիկ վահանակ, որ, ասենք, ուղեւորը իմանա իրենց ով է սպասարկում, եթե ինչ-որ խնդիր ունի, ում կարող է դիմել»:
Լիլիթ Հարությունյան