«Թեպետ տեքստը գերմաներն է եւ սյուժեն ուղիղ կապ չունի 88-ի երկրաշաժի հետ, այնուամենայնիվ երաժշտական լուծումները հարազատ են, այստեղ առկա են բազմաթիվ ապրումային վիճակներ», - ասում է Տերտերյանի կինը` Իրինա Տիգրանովան:
«Դաս Բեբեն» այսպես է հնչում օպերայի գերմաներեն անվանումը: Բառացի թարգմանությամբ դա նշանակում է «Ցնցում»: Սա մարդկային հոգու ցնցումի մասին է: Իսկ հասկանալու համար, թե ինչու հենց ցնցում, երկրաշարժ, պետք է դիտել օպերան», - նշում է Իրինա Տիգրանովան:
«Ներկայացմանը մասնակցում են մոտ 200 արտիստներ, սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ: Կիրառվում են էկրանային ձայնային հնարավորություններ եւ այլն: Խոստովանում եմ, որ հեշտ չէր բեմադրել Տերտերյանի օպերան, բայց ուրախ եմ, որ մեզ հաջողվեց», - ասում է բեմադրող ռեժիսոր Լեւոն Իվանյանը:
Բեմադրության թեման համամարդկային է` տեղի եւ ժամանակի շատ լայն ընդգրկմամբ: Սա մի տղայի եւ աղջկա սիրո պատմություն է, նրանք չունեն անուններ. տղա եւ աղջիկ` այսպես է երգվում օպերայում: Հավերժական սիրո պատմություն, որի համար սիրահարները պատժվում են:
2004 թվականին Գերմանիայում ներկայացված 80 ստեղծագործությունների մեջ «Երկրաշարժ» օպերան արժանացել է «Վոլֆ Էբերման» մրցանակին:
Օպերայի պրեմիերան Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա դեկտեմբերի 1-ին, բեմադրությունը նվիրվում է 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Անի Թադեւոսյան