Միացյալ Նահանգները անհրաժեշտ չի համարում հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի ունենալիք գագաթնաժողովում քննարկել Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամություն շնորհելու հարցը:
«Վրաստանը եւ Ուկրաինան անդամության համար պատրաստ չեն: Դա շատ հստակ է»,- «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, այսօր ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը. - «Առայժմ անդամության գործողության ծրագիր տրամադրելու ուղղությամբ քննարկումների կարիք չկա»:
Ավելի վաղ Ռուսաստանը մի շարք առիթներով դժգոհություն էր հայտնել Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամություն տրամադրելու նախաձեռնության կապակցությամբ:
Գերմանիան եւ Ֆրանսիան նույնպես նախկինում ընդդիմացել են Վրաստանին եւ Ուկրաինային Անդամության գործողության ծրագիր (ԱԳԾ) տրամադրելուն` պնդելով, որ այդպիսով կովկասյան տարածաշրջանում իրավիճակն ավելի կսրվի:
Ապրիլին Բուխարեստում տեղի ունեցած խորհրդաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի 26 անդամները հետաձգեցին հիշյալ երկու երկրներին ԱԳԾ տրամադրելու հարցը: Նախատեսվում էր, որ Վրաստանին եւ Ուկրաինային ԱԳԾ տրամադրելու մասին որոշումը կընդունվի Բրյուսելում` անդամ երկրների արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպման ընթացքում:
ՆԱՏՕ-ի Անդամության գործողության ծրագիրը ստեղծվել է 1999 թվականին` դաշինքի ապագա անդամներին աջակցելու նպատակով: