Եթե Հայաստանը պահպանի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի սկզբունքները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հեշտությամբ կարգավորվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իտալիա կատարած պաշտոնական այցի ավարտին RAI International հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Առաջին հերթին, այդ փաստաթուղթը Ադրբեջանը ստորագրել է Հայաստանի եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հետ: Դա ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը ընդունում է, որ հակամարտ կողմերը Ադրբեջանն ու Հայաստանն են», - ասել է Ալիեւը` հավելելով. - «Նախկինում այդպես չէր: Նախկինում նրանք փորձում էին բոլորին ապացուցել, որ պատերազմը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ է: Սա է հարցի ողջ էությունը: Դա շատ կարեւոր է: Հայաստանի ղեկավարը անձամբ ստորագրեց փաստաթուղթ, որը ցույց է տալիս, թե ովքեր են հակամարտող կողմերը»:
«Երկրորդ, հռչակագրում նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա: Սա նշանակում է, որ պետք է հարգանքով վերաբերվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներին, ըստ որոնց` Հայաստանի զինված ուժերը առանց նախապայմանների պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - շարունակել է Ադրբեջանի նախագահը: - «Երրորդ կարեւոր տարրը այն է, որ հակամարտության կարգավորման յուրաքանչյուր փուլը պետք է ուղեկցվի միջազգային երաշխիքներով: Սա նշանակում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային եղանակով: Մեր դիրքորոշումը այդ է, Հայաստանի դիրքորոշումը խնդրի փաթեթային լուծումն է»:
Նշելով, թե հիշյալ երեք տարրերը նորարարություն են բանակցային գործընթացում, Ալիեւը հավելել է. - «Ես ուրախ եմ, որ Հայաստանի ղեկավարությունը իր մեջ համարձակություն գտավ` ստորագրելու այդ հռչակագիրը: Եթե Հայաստանը պահպանի այդ սկզբունքները, հակամարտությունը կարող է հեշտությամբ կարգավորվել»:
Միաժամանակ, նա հայտարարել է, թե Մոսկովյան հռչակագիրը «Ադրբեջանին չի զրկում այդ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքից, այդ հռչակագրում ոչ մեկը չի կարող պարտավորություն գտնել, որը Ադրբեջանին հետ պահի ռազմական ճանապարհից»:
Իլհամ Ալիեւի պնդմամբ` հռչակագրի այն դրույթը, որտեղ նշվում է հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, չի նշանակում Ադրբեջանին զրկել «հիմնարար իրավունքից». - «Բոլոր միջազգային նորմերի հիման վրա յուրաքանչյուր պետություն ինքնապաշտպանության իրավունք ունի: Ադրբեջանը հայկական ագրեսիայի զոհ է: Այդ ագրեսիայի պատճառով Հայաստանի օկուպացման տակ է գտնվում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Ղարաբաղից դուրս 7 շրջաններ, որտեղ հայերը երբեք չեն բնակվել: Մեր մարդիկ տառապում են դրանից, դրա համար, հույս դնելով քաղաքական լուծման վրա, մենք միաժամանակ միշտ պետք է ցանկացած քայլի դիմելու պատրաստ լինենք, եւ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ռազմական ճանապարհը երբեք չի բացառվի»:
Ադրբեջանի նախագահը հերքել է այն կարծիքը, որ իր երկիրը արագ տեմպերով սպառազինվում է: Նրա խոսքերով` պաշտպանական ծախսերը ավելանում են, որովհետեւ երկրի բյուջեն ընդհանուր առմամբ ավելանում է: Միաժամանակ, նա հայտարարել է, թե դա պետք է հաշվի առնի եւ Հայաստանը, որը «շարունակում է օկուպացնել ադրբեջանական հողերի մի մասը». - «Նրանք պետք է գիտակցեն, որ մեր միջեւ արդեն չկա նախկին հավասարակշռությունը, եւ չի լինի նաեւ ապագայում: Նրանք պետք է ընդունեն այն իրականությունը, որ Ադրբեջանը ուժեղ պետություն է, որը է’լ ավելի կզարգանա: Նրանք պետք է սա հաշվի առնեն իրենց ժողովրդի բարեկեցությունը ապահովելու համար»:
Ինչ վերաբերում է բանակցություններին` Ադրբեջանի նախագահն ասել է, թե այն փաստը, որ դրանք երկու տասնամյակ շարունակվում են, ցույց է տալիս, որ «մեր նպատակը խաղաղ ճանապարհ գտնելն է». - «Ոչ մեկը Կովկասում պատերազմ չի ցանկանում... Բայց, միաժամանակ, մենք չենք կարող հաշտվել ներկայիս իրավիճակի հետ»:
Իլհամ Ալիեւը դժգոհություն է հայտնել Ղարաբաղի հարցում միջազգային հանրության պասիվությունից. - «Միջազգային հանրությունը հակամարտության հարցում անհրաժեշտ դերը չի կատարում: Մենք հույս ունենք, որ այդ խնդրի նկատմամբ ուշադրությունը կավելանա, հատկապես Կովկասի վերջին իրադարձություններից հետո, որոնք ցույց տվեցին, թե որքան փխրուն է խաղաղությունը»:
Նշելով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարը ապահովում են ոչ թե խաղաղապահները, այլ Ադրբեջանի ու Հայաստանի զորքերը, ինչը խաղաղությունը է’լ ավելի փխրուն է դարձնում, Ադրբեջանի նախագահը ամփոփել է. - «Կովկասում խաղաղություն հաստատելու համար մենք պետք է գտնենք հակամարտության արագ կարգավորումը»:
Հրաչ Մելքումյան, Պրահա