Այսօր առավոտյան սպանվել է Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալի Կարաեւը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Կարաեւի վրա կրակել են, երբ նա դուրս էր եկել տնից եւ նստում էր ծառայողական ավտոմեքենան, որպեսզի գնա աշխատանքի: Քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ եւ մահացել է:
Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Չերմեն Զենգիեւը ենթադրություն է հայտնել, որ Կարաեւին սպանել է դիպուկահարը:
Քննչական խմբից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ մարդասպանը կրակել է քաղաքապետի սրտին այսպես կոչված «թափառող» գնդակով: «Սպանությունը պրոֆեսիոնալ մակարդակով է կատարվել: Մարդասպանը միայն մեկ կրակոց է արձակել, որը խոցել է կենսականորեն կարեւոր օրգանները», - ասել է գործակալության աղբյուրը:
Քաղաքապետի թիկնապահը եւ վարորդը, որոնք սպանության պահին գտնվել են ավտոմեքենայում, որեւէ բան չեն կարողացել հայտնել մարդասպանի վերաբերյալ, քանի որ միայն կրակոցն են լսել:
Ավելի վաղ մահափորձ էր կատարվել Վլադիկավկազի փոխքաղաքապետ Մայրամ Թամաեւի նկատմամբ, որը վիրավորվել էր ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի գործելու հետեւանքով: