Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի հետ քննարկել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հնչեցրած գնահատականները` հետընտրական իրադարձությունների շուրջ հայաստանյան զարգացումների վերաբերյալ:
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանդիպման որոշ մանրամասներ. - «Գլխավոր դատախազը նկատել է, որ մի շարք հարցադրումների վերաբերյալ թերի տեղեկատվության հիման վրա հնչեցված որոշ գնահատականներ անուղղակիորեն նպաստում են մի շարք արատավոր երեւույթների արմատավորմանը, չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, արդարադատության իրականացմանը»:
Գլխավոր դատախազին տարակուսանքի առիթ են տվել, մասնավորապես, «7-ի գործի» վերաբերյալ Թոմաս Համմարբերգի տված գնահատականները: Շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ընթացքում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նախ ասել էր, որ չէր ցանկանա «7-ի գործի» նախաքննության վերաբերյալ վերջնական կարծիք հայտնել, քանի դեռ չի ծանոթացել մեղադրական եզրակացությանը, այնուհետեւ հայտարարել էր, որ չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա «անկախ դատարանը» կարողանար այդ 7 կալանավորներին մեղադրել իշխանությունը բռնությամբ տապալելու փորձի մեջ:
Սոնա Տռուզյանի մեկնաբանությամբ` «գլխավոր դատախազի տարակուսանքի հիմքը այն է, որ եթե [Համմարբերգը] քրեական գործի նյութերին ծանոթ չէ, ապա ինչի հիման վրա է ասում, թե առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն»:
Անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից մահացած 10 անձանց մահվան հանգամանքները պարզաբանելու համար միջազգային փորձագետների ծառայություններից օգտվելու մասին Թոմաս Համմարբերգի խորհրդին՝ Աղվան Հովսեփյանը նշել է, որ 2008 թվականի մարտ ամսից սկած միջազգային համապատասխան մասնագետներ տրամադրելու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը, սակայն որեւէ աջակցություն առայժմ չի ստացել:
Կարինե Քալանթարյան