ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր ճգնաժամ-դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավ-արեւելյան դիրքերի ուղղությամբ, որտեղ նոյեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը:
Ղարաբաղի իշխանությունների նախաձեռնությամբ անցկացված դիտարկման ժամանակ Պաշտպանության բանակի ներկայացուցիչները ԵԱՀԿ-ի առաքելությանը ցույց են տվել այն վայրը, որտեղից ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումը փորձել է ճեղքել ղարաբաղյան ստորաբաժանումների թիկունքը, ինչպես նաեւ մանրամասնորեն ներկայացրել են միջադեպի ժամանակագրությունը: Դիտարկման խմբի անդամները արձանագրել են բոլոր տվյալները` հետագայում իրենց հաշվետվությունում ընդգրկելու համար:
Ինչպես տեղեկացնում են Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, չնայած ադրբեջանական կողմից դիտարկումը ղեկավարող` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությանը, ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ-ի առաքելության անդամներին չի առաջնորդել իր առաջավոր դիրքեր, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված էին դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: