Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը կանխատեսում է գազի գների ռեկորդային աճ մինչեւ 2012 թվականը


Առաջիկա երեք տարիների ընթացքում բնական գազի եւ նավթի գները ռեկորդային աճ կարձանագրեն: Գերմանական «Handelsblatt» օրաթերթին այդ մասին ասել է ռուսաստանյան «Գազպրոմ» կոնցեռնի նախագահ Ալեքսեյ Միլլերը:

«Գազպրոմ»-ի նախագահը նշել է, որ գազի գները ձեւավորվում են նավթի գների հետ հարաբերակցությամբ: 2009 թվականին, նավթի միջազգային գներով պայմանավորված, սպասվում է նաեւ գազի գների կարճաժամկետ անկում, սակայն նկատի առնելով շուկայի պահանջարկը եւ ինչպես նավթի, այնպես էլ գազի արդյունահանման առկա հնարավորությունները` Միլլերը վստահեցրել է, որ «մինչեւ 2012 թվականը սպասվում է ինչպես նավթի, այնպես է գազի գների աննախադեպ աճ»:

«Էժան գազի եւ նավթի դարաշրջանն ավարտված է», - հայտարարել է «Գազպրոմ» ընկերության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG