Հայաստանի ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, երկրի նախագահի երեկվա հանդիպումը կուսակցությունների ղեկավարների հետ ավելի «աշխատող ձեւաչափ է» հասարակական կարեւորության խնդիրները քննարկելու տեսակետից, քան Հասարակական պալատը:
«Սա, բոլոր դեպքերում, ավելի աշխատող ձեւաչափ է, քան Հասարակական պալատը, որը պարզ չէ, թե ինչ հիմունքներով է ստեղծվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ ասաց ՀԺԿ-ի նախագահը:
Ստեփան Դեմիրճյանը, թեեւ մերժել էր Սերժ Սարգսյանի հրավերը եւ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում չէր մասնակցել հինգշաբթի օրը կայացած քննարկումներին, այնուհանդերձ, ողջունեց ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նախագահի վկայակոչած սկզբունքները:
«Ցամաքային կապ Հայաստանի հետ, անվտանգության հստակ երաշխիքներ եւ ինքնորոշման իրավունքի իրացում` եւ, բնականաբար, սա պետք է դրական արձագանք ստանար մասնակիցների կողմից», - ասաց Դեմիրճյանը` հավելելով. - «Սակայն որքանով ես տեղյակ եմ, կոնկրետ խոսակցություն առկա բանակցային փուլի առումով չի եղել, Մադրիդյան սկզբունքները չեն գաղտնազերծվել»:
Մայիսին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հասարակական պալատ ձեւավորելու մասին, որը պետք է պետական նշանակության, հասարակությանը հուզող հարցերի, նախագահի հրամանագրերի, օրինագծերի, ենթաօրենսդրական ակտերի շուրջ քննարկումներ ծավալի:
Անուշ Մարտիրոսյան