Մատչելիության հղումներ

«Հին Էրիվան»-ին կից կառուցված ապօրինի շինությունը կքանդվի


Այսօր քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրին կից կառուցված շինությունը քանդվելու է` ապօրինի շինությունների մասին դաշնակցական պատգամավորի հայտարարությանն ի պատասխան նախաձեռնված ստուգումների արդյունքում:

Երեւանում կառուցված մի շարք ապօրինի շինությունների մասին Ազգային Ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի` վերջերս խորհրդարանում հնչեցված հայտարարությունից հետո պատկան մարմինները խոստացել էին զբաղվել այդ խնդրով:

«Լիլիթ Գալստյանի բարձրացրած հարցերի մեջ իսկապես կան փաստեր, կան տվյալներ, որոնք համապատասխանում են իրականությանը: Այսօր կառավարությունում վարչապետի մասնակցությամբ քննարկում գնաց ապօրինի շինարարությունների մասով: Հանձնարարվեց ե’ւ քաղաքաշինության նախարարությանը, ե’ւ Երեւանի քաղաքապետին` մեկ անգամ նորից վերանայել, կոնկրետ առաջարկություններ ներկայացնել» , - տեղեկացրեց Վարդանյանը: - «Կոնկրետ, այն, որ Հյուսիսային պողոտայում այսօր տեղադրված է մի ինչ-որ շինություն, այդ շինության ճակատագիրը այսօր որոշվեց վարչապետի հանձնարարությամբ` որ քանդվի»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG