Մասնագետների համոզմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին զոհերը դառնալու են արտագնա աշխատանքի մեկնածները: Այս առումով ամենածանր կացության մեջ են հայտնվելու ԱՊՀ-ի երկրներն ու Բալկանները:
Այն, որ մասնավոր տրանսֆերտների ծավալը առաջիկա ամիսներին կկրճատվի, չբացառեց նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների զգալի մասը Ռուսաստանի Դաշնությունից է: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` Ռուսաստանում աշխատող հայաստանցին տարեկան միջինը 4800 դոլար է ուղարկում հայրենիքում ապրող հարազատներին: Այս առումով հայաստանցիները զիջում են միայն Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք տարեկան հայրենիք են ուղարկում են միջինը 5800 դոլար: Նույն տվյալների համաձայն` ռուսաստանաբնակ վրացին տարեկան հայրենիք է ուղարկում 4000, մոլդովացին` 2700, իսկ տաջիկը` շուրջ 700 դոլար:
Մասնավոր տրանսֆերտների ծավալում նման մեծ տարբերությունը, ըստ մասնագետների, կապված է Ռուսաստանում աշխատող այս կամ այն ազգային խմբի մասնագիտացման հետ:
BBC-ի պատվերով անցկացված հետազոտության համաձայն, օրինակ, միջինասիացիների հիմնական զբաղմունքը սեւագործ աշխատանքն է` բեռնակրությունից մինչեւ հողային աշխատանքները: Հայերը, վրացիներն ու մոլդովացիները միջին որակավորման շինարարներ են: Ամենաբարձր բանվորական որակավորումը եւ, հետեւաբար, ամենաբարձր եկամուտը, ըստ BBC-ի, ուկրաինացիներինն է:
Համախառն ներքին արդյունքի ձեւավորման վրա տրանֆերտների ծավալի ազդեցության առումով առաջատարներն են Մոլդովան ու Տաջիկստանը. Մոլդովայի ՀՆԱ-ում մասնավոր տրասնֆերտների ընդհանուր ծավալը կազմում է 45, իսկ Տաջիկստանի պարագայում` 40 տոկոս:
Ռուսաստանի կենտրոնական բանկի մասնագետները պնդում են, թե ԱՊՀ-ի պետությունների քաղաքացիների մասնավոր տրանֆերտների պատճառով երկրի տնտեսությունը տարեկան զրկվում է մի քանի միլիարդ դոլարից: 2006-ին, օրինակ, այդ ցուցանիշը, ըստ ռուսաստանյան Կենտրոնական բանկի, կազմել է ավելի քան 3 միլիարդ դոլար:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա