Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը առաջարկում է Ղարաբաղի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպել


«Ժառանգություն» խմբակցության քարտուղար եւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը երեկ խմբակցության անունից պաշտոնապես դիմել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով:

«Ղարաբաղյան խնդրի շուրջ եւ տարածաշրջանային ներկայիս զարգացումները վերստին վկայում են, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների համար այսօր էլ կարեւոր նշանակություն ունի այդ խնդրով լսումներ կազմակերպելը», - ասված է, մասնավորապես, նամակում:

«Ժառանգություն»-ը այսօր տարածած հաղորդագրությունում հույս է հայտնել, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նույնպես ընդունում է խորհրդարանական լսումների արդիական ու անհրաժեշտ լինելու հանգամանքը, եւ որ աշնանային նստաշրջանի ընթացքում կկազմակերպվեն խմբակցության առաջարկած լսումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG