Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում այսօր կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում: Մոտ 10 րոպե տեւած դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտում չարձանագրվեց:
Հայաստանյան եւ ադրբեջանական կողմերից դիտարկումը անցկացնում էին երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականների մասնակցությամբ:
Դիտարկումը նախաձեռնել էր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Նախորդ դիտարկումը կայացել էր սեպտեմբերի 30-ին` Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մերձակայքում, եւ կրկին անցել էր առանց միջադեպերի:
Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզ